ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • «Իրական Հայաստան» կերտելու փորձերը

    «Իրական Հայաստան» կերտելու փորձերը

    13.07.2024| 08:49
    Ակնյայտ է` Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը, որն էապէս պայմանաւորուած է մէկ կողմից՝ հայ-ադրբեջանական «խաղաղութեան» եւ միւս կողմից՝ հայ-թուրքական թշնամութեան «զրոյացման» խօսոյթներով, ինքնին բխում է պարտուողական հոգեվիճակից եւ Թուրքիա-«Ադրբեջան» տանդեմին սպասարկելու ՀՀ իշխանութիւնների կատարողական յանձնառութիւնից, որքան էլ որ ՔՊ-ականները փորձեն վարդագոյն ձեւացնել իրականութիւնը։
  • ՈՒժ ու կորով սիրելի արցախցիներիս

    ՈՒժ ու կորով սիրելի արցախցիներիս

    12.07.2024| 08:18
    Գեղեցիկ ու անկրկնելի է ներկայացրել ՂԱՐԱԲԱՂԸ Աղասի Այվազյանը: Կարճ տարածքում` մեծ ընդհանրացումներ ու պատկերավոր հզոր գեղարվեստական մտածողություն: ՈՒժ ու կորով սիրելի արցախցիներիս:
  • Նոր գտածո

    Նոր գտածո

    11.07.2024| 20:13
    Ալեքսանդր Մանթաշյանցի ու Եսայի Փիթոյանի "ՄԱՍԻՍ՛՛ հեղուկատար շոգենավը։ Կառուցվել է Նյուքասլում "Չ․ Միտչել և ընկ․" կողմից 1882 թ․ ապրիլի 29-ին։ Պաշտոնապես, հանդիսավոր պայմաններում, ծովային կանոններին համաձայն շահագործման է ընդունվել մայիսի 18-ին։ Երկու օր անց ուղղություն է վերցրել Բալթյան ծովով Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից՝ Նևա ու Վոլգա գետերով հասել Կասպից ծով։
  • Դիլիջանի հյուրանոցներում հանգստանալը աստղաբաշխական գումարներ արժե

    Դիլիջանի հյուրանոցներում հանգստանալը աստղաբաշխական գումարներ արժե

    11.07.2024| 07:15
    Դիլիջանի հյուրանոցներում մեծ վճարներ են, որոնց պատճառով տուրիստական սեզոնին քաղաքի շատ հյուրանոցներ կիսադատարկ են, հայաստանցիները, Դիլիջանում հանգստանալու փոխարեն, գերադասում են արտերկրում ավելի քիչ ծախսով հանգստանալ։
  • Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը

    Ահռելի մեծ ու արժեքավոր է նրա թողածը

    10.07.2024| 08:06
    ...Ապրեց լույսի նման, ապրեցրեց հայ արվեստը, գուրգուրաց ամեն ձեռագործ պատառիկի ու նախշի վրա, որոնք հայթայթելու համար հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ ու գյուղեր: Արվեստաբան, թատերագետ Ռուբեն Զարյանը մի առիթով հիշել է, որ Սերիկը առանց տրտնջալու հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ. այդպես էր պահանջում աշխատանքը՝ ուրեմն պետք է աներ, ինչպես բոլորը՝ այնպես էլ ինքը.
  • Ամենախնդրահարույցը դռան վրայի գրությունն էր. «Ղարաբաղեն հողեն մատաղ»

    Ամենախնդրահարույցը դռան վրայի գրությունն էր. «Ղարաբաղեն հողեն մատաղ»

    09.07.2024| 13:37
    Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի արժեքավոր նմուշների շարքում էր հենց բուն թանգարանի մուտքի դուռը։ Այն պատրաստվել է արցախցի վարպետ Ռոբերտ Ասկարյանի կողմից՝ 1983-85 թվականներին...
  • Հուլիս-օգոստոսյան «սառեցում»

    Հուլիս-օգոստոսյան «սառեցում»

    09.07.2024| 11:53
    Որ մարդիկ գնում են ամառային արձակուրդի, դա հասկանալի է։ Բայց որ քաղաքական դաշտն է գնում ամառային արձակուրդի, դա զավեշտալի է...
  • «Առևտուր ես անում, բերում ես տուն, մտածում ես, որ մի համով բան կպատրաստես, դնում ես, որ եփես, մեկ էլ մեջից փաշոն հելնում ա ու ասում՝ թթվասե՜ր»…
  • «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»

    «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»

    08.07.2024| 13:50
    Հուլիսի 8-ը հայ արձակի մեծագույն վարպետ Ակսել Բակունցի մահվան օրն է: Այս վերջին բառակապակցությունը մեծ վերապահությամբ կարելի է օգտագործել, քանզի արձակագիրը զոհ գնաց ստալինյան բռնաճնշումներին, ավելի ստույգ՝ տխրահռչակ «եռյակի» վճռով գնդակահարվեց: Իսկ դրան նախորդել էին տանջալից հարցաքննությունները, անմարդկային կտտանքները, անհիմն մեղադրանքները՝ «կարված» սուտ մատնություններից: Ամեն կերպ իր անմեղությունն ապացուցելու՝ բարձրագույն տարբեր ատյաններ հղած նրա նամակները ևս սպասված արդյունքը չտվեցին:
  • ՈՒրիշի բերած հաղթանակը չես կարող պահել

    ՈՒրիշի բերած հաղթանակը չես կարող պահել

    08.07.2024| 13:36
    Ոչինչ հանգիստ չի տրվում։ Որևէ բանի հասնելու համար պետք է ունենալ ծով համբերություն և աներևակայելի աշխատասիրություն։ Այս երկուսի բնավորությունների ծնունդը հաղթանական է։